Ողջույն Վահագնն եմ։
Առաջին մասնագիտությամբ տվյալագետ եմ, հիմա հոգեբանություն եմ ուսումնասիրում Ամստերդամի ազատ համալսարանում։ Քոուչի որակավորումս ստացել եմ Էրիքսոնյան դպրոցից, ունեմ ICF-ի հավատարմագրում, ինչպես նաև վերապատրաստվել եմ որպես գիտակցված կապակցված շնչառության ֆասիլիտատոր։
Փոփոխությունը երկարատև, մանրակրկիտ ու համապարփակ աշխատանք է։ Դրա համար աշխատում եմ մարդու հետ՝ համատեղելով միտքը, մարմինը, շունչն ու հոգին, և վերլուծելով թե՛ առցանց, թե՛ իրական կյանքի տվյալները։
Ներաշխարհի փորձագիտարանն այն հանգրվանն է, որտեղ կարող ես հանդիպել քո իրական «ես»-ին՝ անկեղծորեն ու կարեկցանքով։
Ներքևի ցանկում կարող ես ծանոթանալ հասանելի ծառայություններին։